Ուկրաինան առանց Յանուկովիչի. Անժամկետ ակցիա է սկսվել

09:36 07/07/2012 » Քաղաքական

Ուկրաինան առանց Յանուկովիչի. Անժամկետ ակցիա է սկսվել

Ուկրաինայում ընդդիմությունը անժամկետ բողոքի ակցիա է սկսել՝ ՙՈւկրաիանան առանց Յանուկովիչի՚ կարգախոսով: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ըստ հրապարակված տվյալների, ընդդիմության միջոցառմանը երեկ մոտ երկու հազար մարդ է մասնակցել: 

Հիշեցնենք, որ մայրաքաղաք Կիևում ակցիաները սկսեցին այն բանից հետո, երբ Ռադան ընդունեց օրիանգիծ ՙՊետական լեզվի քաղաքականության հիմքերի մասին՚, որը նախատեսում է ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացում Ուկրաիանայում: Մի քանի ընդդիմադիր խորհրդարանականներ ի նշան բողոքի հացադուլ հայտարարեցին: Հուլիսի չորսին ակցիան ավարտվեց ցուցարարների ու հատուկ ծառայության աշխատակիցների միջև բախումով: Այնուհետ հայտնի դարավ, որ Ուկրիանյաի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետաձգեց ասուլիսը, որի ժամանակ նախատեսվում էր ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները: Ընդդիմադիրները դա համարում են իրենց հաղթանակը, հույս հայտնում, որ Յանուկովիչը կհեռանա նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2000-2001 թթ Ուկրաինայում անցկացվել է ՙՈւկրաինան առանց Կուչմայի՚ արշավը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց