ՀՀ ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելությամբ կիրականացնեն ԼՂՀ ընտրությունների ժամանակ

18:34 14/07/2012 » Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելությամբ կիրականացնեն ԼՂՀ ընտրությունների ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի հերթական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները:

Այդ նպատակով Արցախ կմեկնեն «ՀՀԿ» խմբակցության անդամներ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Ռուբեն Գևորգյանը, «Հայ ազգային կոնգրես» -ից` Հրանտ Բագրատյանը, «Օրինաց երկիր»-ից` Մհեր Շահգելդյանը, «ՀՅԴ»-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից` Խաչատուր Քոքոբելյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց