Պետդեպարտամենտ. Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են կրոնական ազատատությունները

18:04 31/07/2012 » Տարածաշրջան

Պետդեպարտամենտ. Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են կրոնական ազատատությունները

Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է կրոնական ազատություններ, սակայն այլ օրենքները և իշխանությունների վարած քաղաքականությունը գործնականում սահմանափակում են կրոնական ազատատությունները: Այս մասին հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի` 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցին, տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում կրոնական խմբերի մեծամասնությունը գործում է առանց պետական միջամտության, սակայն իշխանությունները մի շարք դեպքերում մոնիթորինգ են անցկացնում պաշտամունքի վայրերում, առգրավում են կրոնական նյութերը, ինչպես նաև հետապնդում և ձերբակալում են մուսուլմանական ու քրիստոնյա համայնքների անդամներին:

Ադրբեջանի կառավարությունը մի շարք խմբերի համարում է «ոչ ավանդական»: Գոյություն ունեն նաև կրոնական խմբերի գրանցման սահմանափակումներ: Այս տարվա ընթացքում օրենսդրական սահմանափակումները խստացվել են, գործնականում չեն բարելավվում կրոնական ազատությունների պահպանումն ու պաշտպանումը»,- նշված է զեկույցում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց