Թուրքիայի կառավարությունը սպառնացել է Սիրիայում ինտերվենցիա իրականացնել

19:37 31/07/2012 » Տարածաշրջան

Թուրքիայի կառավարությունը սպառնացել է Սիրիայում ինտերվենցիա իրականացնել

Թուրքիայի կառավարությունը սպառնացել է Սիրիայում ինտերվենցիա իրականացնել և հայտարարել է, որ թույլ չի տա քուրդ անջատողականներին տարածքներն օգտագործել իրենց բազաների համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» լրատվական ծառայությունը:

Թուրքիայի կառավարությունն անհանգստացած է, որ սիրիացի քրդերը շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանում գտնվող մի շարք տարածքներ, այն դեպքում, երբ այլ վայրերում Սիրիայի կառավարությունը շարունակում է պայքար մղել ապստամբների դեմ:

Անկարան արդեն որերորդ անգամ է սպառնում է Սիրիային ինտերվենցիայի ենթարկել:

Երկու նախկին դաշնակից պետությունների միջև հարաբերությունները էականորեն վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունը Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադիի դեմ դուրս եկավ:

Թուրքիայի համար նաև անհանգստացնող է Սիրիայի՝ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հայտարարաությունները: Դամասկոսը արդեն հայտարարել է, որ արտաքին միջամտության դեպքում հնարավոր է նմանտիպ զենք օգտագործի:

Վերլուծաբանները նշում են, որ ռազմական միջամտությունը միշտ էլ իր մեջ ռիսկի գործոն է ներառում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչությունն նմանտիպ գործողությունների կողմնակից չէ, քուրդ անաջատողականները նորից իրենց «գլուխները բարձրացրել են» և Թուրքիայի համար նման գործողությունն ավելի ռիսկային է դառնում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց