Էջմիածնում առայժմ առաջադրվել է միայն գեներալ Մանվելի տղան

18:06 06/08/2012 » Քաղաքական

Էջմիածնում առայժմ առաջադրվել է միայն գեներալ Մանվելի տղան

Սեպտեմբերի 9-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում այս պահի դրությամբ առաջադրվել է միայն մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի տղան` Կարեն Գրիգորյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:

Իսկ քաղաքի ավագանու անդամների ընտրության համար երեկ և այսօր առաջադրվել են 11 թեկնածուներ:

Էջմիածնում քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), սակայն նա հետո փոխեց մտադրությունը: Լուրեր են շրջանառվում, որ այս քաղաքում առաջադրվելու ցանկություն ունի նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

Իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց