Թուրք-քրդական զինված բախում. Կան զոհեր

15:55 06/08/2012 » Քաղաքական

Թուրք-քրդական զինված բախում. Կան զոհեր

Թուրքական «Hurriyet» օրաթերթը տեղեկացնում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի և թուրքական ժանդարմերիայի միջև հերթական զինված ընդհարումն է տեղի ունեցել: Աղբյուրի համաձայն` քուրդ գրոհայինները զինված հարձակում են գործել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայված ժանդարմերիայի անցակետի վրա:

Փոխհրաձգության ընթացքում սպանվել է 14 քուրդ: Թուրքական կողմը տվել է 8 զոհ և 21 վիրավոր: Նշվում է, որ Հաքքարիում արդեն 14 օր շարունակ կատաղի մարտեր են ընթանում քրդերի և թուրք ուժայինների միջև.  զինված բախումներն ավելի հաճախակի են դառնում: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց