Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են փաստաբանն ու գործող քաղաքապետը

18:37 06/08/2012 » Քաղաքական

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են փաստաբանն ու գործող քաղաքապետը

Այսօր ևս շարունակվել են տեղական իքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրումները. այս պահի դրությամբ Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:

Այսպես, Հանրապետական կուսակցությունն այստեղ առաջադրել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին, իսկ փաստաբան Կարեն Թումանյանն ինքնառաջադրվել է:

Պապանյանի խոսքերով` համայնքի ավագանու անդամության համար առաջադրվել է 11 թեկնածուն, որոնցից միայն երկուսն են ավագանու գործող անդամներ: «Առաջադրված թեկնածուների մեծ մասը երիտասարդներ են»,- փոխանցեց թիվ 30 ԸԸՀ-ի նախագահը:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվելու են օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

Իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց