Թուրքերը դժգոհում են իրանական լրատվամիջոցներից

17:52 08/08/2012 » Քաղաքական

Թուրքերը դժգոհում են իրանական լրատվամիջոցներից

Թուրքական մամուլում ակնհայտ դժգոհություն է նկատվում իրանական լրատվամիջոցների վերջին հրապարակումների կապակցությամբ: Թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության բնորոշմամբ` իրանական որոշ լրատվամիջոցներ «լուրեր` ի վնաս Թուրքիայի» քարոզչական արշավ են սկսել:

Օրինակ է բերվում Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբներին աջակցելու ժամանակ թուրքական բանակի գեներալի ձերբակալության  լուրը, որը պաշտոնապես հերքվել է Անկարայի կողմից:

Այժմ էլ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ իրանական աղբյուրները տեղեկություն են տարածել, թե Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցություն ցույց տալու համար Հասսակիյեյից Հալեպ շարժվող 12 թուրք սպաները ձերբակալվել են քուրդ զինյալների կողմից: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց