Ռոմնիի և Օբամայի կողմնակիցները գովազդի համար ծախսել են կես միլիարդ դոլար

20:36 17/08/2012 » Քաղաքական

Ռոմնիի և Օբամայի կողմնակիցները գովազդի համար ծախսել են կես միլիարդ դոլար

Միացյալ Նահանգներում քաղաքական գովազդի համար 2012 թ-ին օգոստոսի տվյալներով ծախսված գումարը գերազանցել է կես միլիարդ դոլարը: Այս մասին «Լենտա.ռուի» փոխանցմամբ` ասված է «Smart Media Group Delta» ընկերության շաբաթական զեկույցում: Այսպիսով, քաղաքական գովազդի վրա անավարտ 2012 թ-ի ցուցանիշը գերազանցել է 2008 թվականի նախագահական ողջ քարոզարշավի ընթացքում ծախսված գումարը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնիի կողմնակիցների գովազդային ծախսերը գնահատվել է 273 միլիոն դոլար, մինչդեռ գործող նախագահ Բարաք Օբամայի համար ծախսվել է 239 միլիոն:

Հաղորդվում է, թե Օբամայի համար հիմնականում ծախսեր է իրականացնում նախընտրական շտաբը, իսկ կողմնակի ներդրողները վճարել են միայն ծախսերի 14 %-ը, ինչը Ռոմնիի պարագայում կազմում է 86 %:

«Smart Media Group Delta» ընկերության զեկույցում ուսումնասիրվել է միայն ռադիոյով և հեռուստաընկերությամբ տարածված գովազդների արժեքը, ինչը նշանակում է, որ ծախսերի ծավալն իրականում շատ ավելի մեծ է` հաշվի առնելով էլեկտրոնային պարբերականների ու մամուլի գործոնը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց