Բան Կի Մունը դատապարտել է Ահմադինեժադի հակաիսրայելական ելույթը

11:41 18/08/2012 » Քաղաքական

Բան Կի Մունը դատապարտել է Ահմադինեժադի հակաիսրայելական ելույթը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատության է ենթարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակաիսրայելական ելույթը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ինչպես ասված է ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունում, գլխավոր քարտուղարը «մտահոգ է Իսրայելի գոյությանը սպառնացող հայտարարություններով և կարծում է, որ Մերձավորարևելյան տարածաշրջանի ղեկավարները պետք է իրենց ձայնն օգտագործեն լարվածությունը թուլացնելու, ոչ թե սրելու համար: Գլխավոր քարտուղարը դատապարտում է նման հրահրիչ արտահայտությունները», - ասված է հաղորդագրությունում:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախօրեին հանդես էր եկել Իսրայելին ուղղված մի շարք խիստ հայտարություններով, «սիոնիստական ռեժիմը» բնութագրել է որպես «չարորակ ուռուցք» Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հույս հայտնելով, թե մոտ ապագայում տարածաշրջանի երկրները «կհաղթեն պաղեստինյան հողերում նստած ուզուրպատորներին» և այնտեղ նոր կարգ կսահմանվի «ամերիկացիներ և սիոնիստների բացակայության պայմաններում»: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց