Լուկաշենկոն պաշտոնից հեռացրել է ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովին

16:01 20/08/2012 » Քաղաքական

Լուկաշենկոն պաշտոնից հեռացրել է ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից հեռացրել է երկրի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախագահական մամուլի ծառառությունից հայտնում են, թե Մարտինովը պաշտոնից հեռացվել է «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ», սակայն նոր պաշտոնի անունը չի հիշատակվում: Հաղորդագրության համաձայն` Սերգեյ Մարտինովը Բելառուսը արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թ-ից:

Բելառուսի նոր ԱԳ նախարար է նշանակվել Վլադիմիր Մակեյը, ով մինչ օրս Լուկաշենկոյի աշխատակազմի ղեկավարն է եղել: Գործակալությունը տեղեկացնում է նաև, թե նոր նախարար Վլադիմիր Մակեյը ևս ընդգրկված է Եվրամիության «Սև ցուցակներում»`  որպես եվրոպական երկրներ այցելելու համար անցանկալի անձ:

Բելառուսի արտգործնախարարի հրաժարականը տեղի է ունեցել Բելառուսի և Շվեդիայի միջև շաբաթներ առաջ տեղի ունեցած դիվանագիտական սկանդալի համատեքստում: Առիթ էր հանդիսացել Բելառուսի օդային սահմանը հատած շվեդական ինքնաթիռը, որը մի շարք բնակավայրերի վրա, այդ թվում մայրաքաղաք Մինսկի, փափուկ արջուկներ էր նետել, որոնց վրա ամրակցված են եղել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված լոզունգներով: Միջադեպից հետո Բելառուսի իշխանությունները հրաժարվել էին երկարաձգել Մինսկում Շվեդիայի դեսպանի հավատարմագրումը: Պաշտոնական Ստոքհոլմն, իր հերթին, երկրից հորդորել էր հեռանալ բելառուսցի դիվանագետներին` դեսպանի գլխավորությամբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց