Սերժ Սարգսյան. «Դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին շատ խնդիրներ ունենք լուծելու»
Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Քարակերտ գյուղն էր, որտեղ նախքան ընտրողներին հանդիպելը` թեկնածուն շրջայց կատարեց Քարակերտի հիմնովին վերանորոգված միջնակարգ դպրոցում:
«Ամեն մի այսպիսի հանդիպման շնորհիվ զգում եմ մեր հայրենակիցների աջակցությունը, իսկ այդպիսի զգացումը շատ թնակ է ինձ համար ու օգնում է աշխատանքում»,- ողջունելով քարակերտցիներին` հայտարարեց Սերժ Սարգսյանը և հորդորեց անմիջապես անցնել բաց և պարզ երկխոսության-քննարկման:
Առաջին հարցը, որ հնչեց սա էր` Քարակերտով անցնող միջպետական ճանապարհը կառուցվել է 30 տարի առաջ և դրանից հետո առհասարակ չի վերանորոգվել: Արդյո՞ք հնարավոր է վերանորոգել այն, քանի որ շոգ ժամանակ փոշի է, անձրև ժամանակ` ցեխ.
«Դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին շատ խնդիրներ ունենք լուծելու»,- հայտարարեց նախագահն ու դիմեց դահլիճում ներկա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` «հայտնի՞ է, երբ է վերանորոգվելու»: Մարզպետը հավաստիացրեց, որ խնդիրը ուսումնասիրվում է:
Իսկ, արդյո՞ք, հնարավոր է լուծում տալ Քարակերտի յոթ բնակելի շենքերի գազաֆիկացման խնդրին, քանի որ ողջ գյուղը գազաֆիկացված է, միայն դրանք են մնացել. սա արդեն հաջորդ հարցն էր.
«Այսպիսի վայրերում բազմաբնակարան շենք կառուցելը չգիտենք` լավություն էր, թե վատություն: Բայց անպայման կփորձենք այդ խնդրին լուծում տալ»,- հավաստիացրեց ՀՀ նախագահի թեկնածուն:
«Այո,- քարակերտցիների հետ երկխոսությունը ավարտելով հայտարարեց Սերժ Սարգսյանը,- երկրում կան խնդիրներ, որոնք մեզ դեռ խանգարում են, որպեսզի ավելի լավ ապրենք, բայց ապահով Հայաստանի ճանապարհին այդ բոլորը կլուծվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում