Արտակարգ միջադեպ դիտորդների ասուլիսին. Նրանք հեռացան սրահից (Լուսանկարներ)
Քիչ առաջ Արմենիա Մարիոտ հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները, երբ ներկայացրեցին, որ քվեարկությունը լավ է անցել, մի քանի մարդ սրահում սկսեցին բղավել, սուլել, բացականչել. «Մենք ենք այս երկրի տերը, թույլ տվեք մենք գնահատական տանք այս ամենին»:
Դիտորդներն անմիջապես լքեցին սենյակը և դուրս եկան տարածքից` հայտարարելով ընդմիջում: Այս պահին ներս մտած մարդիկ սուլում են, բղավում: «Ցանկացած բացասական երևույթի պատասխանատվությունը, մնալու է ձեր ուսերին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը դիտորդներին: