Քաղաքական 20:11 05/07/2013

«Ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրից սկիզբ առնող միգրացիայի հիմնական պատճառը սոցիալ-աշխատանքայինն է». Ա. Զաքարյանի ելույթը

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Կիևում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում՝ նվիրված Արևելյան գործընկեր երկրներում աշխատանքային միգրացիայի խնդրիներին: Ներկայացնում ենք ելույթը.

«1991թ. անկախացմանը նախորդած ու հաջորդած տարիներին Հայաստանի Հանրապետությունը ստիպված է եղել դիմագրավել ինտենսիվ միգրացիոն գործընթացներով պայմանավորված բազմապիսի մարտահրավերների, ուստիև միգրացիայի պետական արդյունավետ կարգավորման հիմնախնդրի լուծումն այսօր էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանաչել է որպես իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը:

Վերջին քսան տարիներին էականորեն փոխվել են ինչպես Հայաստանի Հանրապետությանն առնչվող միգրացիոն գործընթացները, դրանք ծնող պատճառներն ու հետևանքները, միգրացիոն գործընթացների մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված խմբերն ու նրանց խնդիրները, այնպես էլ պետական կարգավորման միջոցով հիմնախնդրի լուծման մասին պատկերացումները: Նշված փոփոխությունները բնականաբար անդրադարձել են նաև միգրացիոն հիմնախնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, վարվող միգրացիոն քաղաքականության վրա, պայմանավորել են դրանց զարգացման ընթացքը:

Այս իմաստով հատկանշական է նաև Հայաստանի Հանրապետությունում որդեգրված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հիմնական նպատակը, որն ուղղակիորեն միտված է ազգային անվտանգության և կայուն մարդկային զարգացման պահանջներին համապատասխանող միգրացիոն իրավիճակի ձևավորմանը, ինչպես նաև միգրացիոն հոսքերում ներառված անձանց իրավունքների ու շահերի, հատկապես սոցիալ-աշխատանքային, ամբողջական պաշտպանության ապահովմանը:

Եվ նկատի ունենալով այն փաստը, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրից սկիզբ առնող միգրացիայի հիմնական պատճառը սոցիալ-աշխատանքայինն է` առաջնային կարևորվել և կարևորվում է արտագնա աշխատանքային միգրացիան:

Հայաստանի Հանրապետության համար արտագնա աշխատանքային միգրացիայի իրավական, ինստիտուցոնալ և գործառնական հիմքերի ամբողջական կանոնակարգումն ու նպատակային ապահովումը, ըստ էության, խիստ արդիական են և տեսանելի ապագայում շարունակելու է այդպիսին մնալ, իսկ հասարակական հարաբերությունների այդ բնագավառում առկա խնդիրներն ու մարտահրավերներն էլ բազմաթիվ են ու բազմաբնույթ:

Ըստ էության և հետևողականորեն արձագանքելով Հայաստանից արտագնա աշխատանքային միգրացիայի գործընթացների զարգացումներին և միջազգային չափանիշներին համապատասխան, համալիր կարգավորման օբյեկտիվ անհրաժեշտությանը` ՀՀ կառավարությունը արտագնա աշխատանքային միգրացիայի պետական քաղաքականությունը դիտարկում է` որպես իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Եվ հետևաբար, նշված նպատակի համալիր իրագործման շրջանակներում, միջազգային ստանդարտներին, տարածաշրջանային գերակա խնդիրներին և հաջողված փորձին համահունչ, համապատասխան և հետևողական քայլեր են ձեռնարկվում առկա մարտահրավերներին դիմակայելու և առաջ եկող խնդիրները հնարավորինս ամբողջական լուծելու հիմնական ուղղություններով:

Ընդհանուր առմամբ, արտագնա աշխատանքային միգրացիայի հետ կապված հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքով, «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով:

Մասնավորապես, համաձայն վկայակոչված օրենքի համապատասխան դրույթների, արտագնա աշխատանքների պետական կարգավորման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական լիազորությունները, որպես այդ ոլորտում պետական լիազոր մարմնի, հանգում են հետևյալին.
1. կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպեu նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով,
2. միջպետական հարաբերությունների վատթարացման, համաճարակային իրավիճակի, տարերային աղետի և այլ անբարենպաuտ պայմանների դեպքում հանդեu է գալիu առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մաuին հայտարարությամբ,
3. յուրաքանչյուր տարի բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով մշակում և իրականացնում է բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագիր, որը միտված է աշխատաշուկայի լարվածության թուլացմանը, այդ թվում` արտագնա աշխատանքի կանխարգելմանը:

Այս առումով հատկանշական է նաև, որ աղքատության հաղթահարման և սոցիալական լարվածության թուլացման նպատակով, ինչը որոշակիորեն կարող է նպաստել Հայաստան վերադարձող միգրանտների սոցիալական ինտեգրմանը և արտագնա աշխատանքների կանխարգելմանը բնակչության սոցիալական որոշակի խմբերին տրամադրվում են նաև պետական նպաստներ:

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ արտագնա աշխատանքների կարգավորման հարցերով կնքվել են երկկողմ պայմանագրեր ՌԴ-ի /1994թ/, Բելառուսի /2000թ./ և Ուկրաինայի /1995թ./ հետ, ինչպես նաև Հայաստանը միացել է ԱՊՀ անդամ երկրների շրջանակներում գործող բազմակողմ միջպետական համաձայնագրերին:

Ներկայումս նախատեսվում է նմանատիպ նոր համաձայնագրերի կնքում գործընկեր մյուս երկրների հետ, այդ թվում Բուլղարիան, Լեհաստանը և Քատարի Հանրապետությունը:

Արտագնա աշխատանքային միգրացիայի կանոնակարգման շրջանակներում կարգավորման հստակ որդեգրված ուղղություններ են նաև անկանոն միգրացիայի հետևողական կրջատումըն ու կանխարգելումը, ինչպես նաև Հայաստան վերադարձող աշխատանքային միգրանտներին ներքին աշխատաշուկայում արդյունավետ և կայուն ինտեգրման գործուն աջակցության ապահովումը:

Վերը ներկայացված հիմնական խնդիրները, պետական կարգավորման հիմնական մարտահրավերներն ու գերակայություններնը մանրամասն արտացոլված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2010թ. դեկտեմբերին հավանության արժանացած Հայաստանի միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգում և 2011թ. նոյեմբերին հաստատված` այդ հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. միջոցառումների ծրագրում, որն ունի հստակ թիրախավորված ակնկալվող արդյունքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011թ. դեկտեմբերին հավանության է արժանացրել նաև Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխագրելման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը` էապես կարևորելով անկանոն միգրացիայի երևույթի և դրա բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և հետևողական կրճատման անհրաժեշտությունը քաղաքականության խնդրո առարկա խնդիրների համատեքստում:

Արտագնա աշխատանքային միգրացիայի քաղաքականության բարեփոխումների հայեցակարգերից և պետական ծրագրային այլ փաստաթղթերից բխող միջոցառումների շրջանակներում 2012 թվականին իրականացվել են հետևյալ հիմնական գործողությունները`
1. Եվրամիության համապատասխան օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավական նորմեր պարունակող համապատասխան կոնվենցիաների դրույթների հետ իրավահամեմատական ամբողջական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում գնահատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագնա աշխատանքային միգրացիայի հետ կապված ՀՀ օրենսդրական դաշտը և վեր են հանվել առկա բացերն ու անհամապատասխանությունները,
2. բազմակողմանիորեն ուսումնասիրվել են արտագնա աշխատանքների հետ կապված միջնորդական ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների գործունեությունը և դրա կարգավորումը,
3. բազմագործոն և խորքային վերլուծության և մասնագիտական անհրաժեշտ գնահատումների արդյունքում մշակվել է Հայաստանի համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքրություն ներկայացնող պետությունների ցանկը,
4. ուսումնասիրվել և ամփոփ գնահատվել են մեր երկրից աշխատուժ ընդունող հիմնական երկրների աշխատաշուկաների հետազոտության և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման իրատեսական հնարավորությունները` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև պետական պատկան այլ մարմինների միջոցով,
5. հետազոտվել և Հայաստանի կողմից կիրառման տեսանկյունից ամբողջապես գնահատվել են աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման միջազգային լավագույն փորձը,
6. ուսումնասիրվել և գնահատվել են օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների մասին` արտագնա աշխատանքային միգրացիայի ռիսկ ունեցող անձանց տեղեկացվածության աստիճանն ու աղբյուրները,
7. մանրամասն ու ամբողջական վերլուծվել և գնահատվել են Հայաստանի Հանրապետություն վերադարձող միգրանտների վերաինտեգրմանն ուղղված` առկա ներուժն ու դրա զարգացման իրատեսական հնարավորությունները:

2012 թվականին իրականացված հիմնական միջոցառումներն ու գործողությունները արդեն իսկ ստեղծել են օբյեկտիվ հնարավորություններ, որն իրականում թույլ կտա այս տարվանից սկսած`
1. մշակել ոլորտի իրավական բարեփոխումներին ուղղված նախագծեր, մասնավորապես այս շրջանակներում արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից մշակվել և մոտ օրերս ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը կներկայացվի «Զբաղվածության մասին» նոր օրենքի նախագիծը,
2. շարունակել արտագնա աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրների կանոնակարգմանն ուղղված բանակցությունները գործընկեր երկրների հետ, այդ թվում Բուլղարիան, Լեհաստանը, Քատարը և այլն,
3. նախատեսել կնքված համաձայնագրերի գործնական կիրառության արդյունավետության հետևողական բարձրացմանն ուղղված իրավակիրառական կոնկրետ միջոցառումների իրականացում,
4. մշակել և իրականացնել վերադարձող միգրանտների զբաղվածության խթանման ակտիվ նոր ծրագրեր:

Ընդ որում, վերադարձող աշխատանքային միգրանտների վերաինտեգրման խնդիրները վերաբերում են սոցիալ-աշխատանքային ոլորտին, և հետևաբար դրանք բազմաթիվ են ու բազմաբովանդակ, ուստի դրանց ամբողջական և արդյունավետ լուծումները ևս պահանջում են համալիր մոտեցումներ: Այս նպատակով հատկանշական է, որ Հայստանի սոցիալական քաղաքականության ոլորտում ևս իրականացվում են համակարգային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որի արդյունքում նախատեսվում է հանրապետությունում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների` մեր երկրի համար արդյունավետ համարվող մոդելը:

Արտագնա միգրացիայի կանոնակարգման այս փուլում մեր երկրի համար առանցքային կարևորություն է ձեռք բերել Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կրճատումը, կանխարգելումը և հետևողականորեն դրա օրինականացումը: Այս գործընթացները օբյեկտիվորեն անհրաժեշտ է անմիջականորեն զուգահեռել Հայաստանի Հանրապետության` որպես ելքի երկրի և մուտքի (նպատակակետ) երկների հետ աշխատանքային միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նվազագույն երաշխիքների ապահովման գործուն մեխանիզմների ներդրմամբ` միջազգային համապատասխան երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:

Օրինական միգրացիայի խթանումը և զուգահեռաբար անկանոն միգրացիայի կանխարգելումը տեսական և գործնական առումներով դրական ազդեցություն է ունենում ընդունող և աշխատուժ տվող երկրների համար, մանավանդ, եթե դրա համար ստեղծվում են իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ անհրաժեշտ ամբողջական հիմքերը, այդ թվում հատկապես` աշխատող միգրանտների սոցիալ-աշխատանքային երաշխիքների ամբողջության ապահովումը (կենսաթոշակ, անաշխատունակության, գործազրկության դեպքում և սոցիալական ապահովագրական այլ նպաստներ, արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների փոխհատուցում և այլն):

Հայաստանը հետամուտ է լինելու այս ուղղությամբ նպատակային ու անհրաժեշտ քայլերի, հետևողական միջոցառումների իրականացմանը և, բնականաբար, ակնկալում է նաև Եվրամիության անդամ երկրների ու համապատասխան միջազգային կառույցների գործուն աջակցությունը արտագնա միգրացիայի կարգավորման ոլորտում վերը նշված մարտահրավերներին դիմակայելու, հիմնախնդիրները լուծելու և գերակայությունների իրականացման հարցերում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}