Օլանդը խոստովանել է դավաճանությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ դավաճանել է իր քաղաքացիական կնոջը` դերասանուհի Ժյուլի Գահյեյի հետ: Հղում անելով Parisien ամսագրին «Պրավդա.ռու»-ն գրում է, որ անձամբ կնոջը` Վալերի Տրիերվելերին է խոստովանել իր սիրավեպի մասին, ընդ որում Վալերին լուրն ընդունել է «առանց աղմուկ-աղաղակի ու սկանդալի»: Թեև հայտնի է, որ ուրբաթ օրը Վալերին հոսպիտալացվել է Փարիզի կլինիկաներից մեկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 10-ին Closer ամսագիրը հրապարակել էր 59-ամյա նախագահի սիրավեպի մասին, հրապարակելով նաև սիրեկանների լուսանկարները: Նախագահ Օլանդն արդեն հայտարարել է, որ մտադիր է դատի տալ լրագրողներին ` անձնական կյանք ներխուժելու համար, իսկ դերասանուհու փաստաբանները պահանջել են հեռացնել սկանդալային հրապարակումը կայքից: