Հովիկ Աբրահամյանի լիազորությունները դադարեցվելու մասին ԿԸՀ-ն ԱԺ-ից արձանագրություն է ստացել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից արձանագրություն է ստացել Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված լինելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Դրանից հետո, ըստ աղբյուրի, ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում հրավիրում է նիստ, որի ժամանակ պատգամավորական մանդատը կտրվի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուն Լեռնիկ Ալեքսանյանն է, ով ասել էր, որ չի հրաժարվի իր մանդատից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ