Փասադենայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի օրհնության արարողություն
Ապրիլի 27-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմքի օրհնության արարողություն: Այս մասին տեղեկացնում է «Pasadena Now» լրատվական գործակալությունը:
Փասադենա քաղաքային խորհուրդը Փասադենայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կոմիտեին (PAGMC) հրավիրվել է իրենց տեսակետը հայտնելու յուրահատուկ և արտահերթ նախագիծի վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության հուշարձանը տեղադրվելու է Փասադենայի Հիշատակի զբոսայգում:
Հուշարձանի աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցվել 2015թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը:
Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետևյալում. քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը:
Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազանը և այդ թիվը խորհրդանշում է 1915թ մինչև 1918 թ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը:
Նախորդիվ՝ «Los Angeles Times». Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշակոթողից տարեկան 1.5 միլիոն խորհրդանշական թվով «արցունք» կթափվի
http://www.panorama.am/am/society/2013/01/30/los-angele-times/?sw
«SGV Tribune». Փասադենայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր համար միանշանակ պետք է տեղ հատկացվի
http://www.panorama.am/am/society/2013/09/19/armenian-genocide/
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին