Հովիկ Աբրահամյանի անձը զսպաշապիկ է հանդիսանալու ԲՀԿ-ի համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ նոր վարչապետի նշանակումով Հանրապետական կուսակցությունում հաղթեց օլիգարխիկ թևը: Այս կուսակցությունում միայն վերջին տարիներին տեղ գտած տեխնոկրատների թիմին փոխարինեց այդ կուսակցության հիմքը կազմող օլիգարխիան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնելոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա` վարչապետի ու կառավարության փոփոխությամբ գլոբալ առումով ոչինչ չի փոխվի, այլ միայն կփոխվեն կառավարման օպերատիվ մեթոդները:
«Ամենից լավ երևի հանրապետության նախագահն ասաց` նոր կառավարությունը պետք է շարունակի նախկին կառավարության աշխատանքը: Այսինքն` պարզվում է` ծրագիրը լավն էր, կառավարման մեթոդներն էին վատ»,-նշեց է քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն որևի կոալիցիա չի կազմի, սակայն պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի անձը զսպաշապիկ է հանդիսանալու ԲՀԿ-ի համար, ով առանց այն էլ խուսափում է ընդդիմադիր կոչվելուց:
Մանրամասները` տեսանյութում: