Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» անդամներին արգելել են որպես նախագահի թեկնածու առաջադրվել
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի դատարանն արգելել է «Մուսուլման եղբայրների» ներկայիս և նախկին անդամներին թեկնածություն առաջադրել գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
Դատարանի վճռի համաձայն` երկրի իշխանություններին թույլատրվում է մերժել խմբավորման անդամների թեկնածության առաջադրումը:
«Դա անտրամաբանական է թեկնածություն չընդունել այն բանից հետո, երբ կառավարությունը «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց»,-France Presse գործակալությանն ասել է փաստաբաններից մեկը` ավելացնելով, որ իրենք տեսանյութեր, փաստաթղթեր և նկարներ ունեն, որոնք վկայում են, որ «Մուսուլման եղբայրներն» են կանգնած ահաբեկչական գործողությունների հետևում:
Տվյալ վճիռն ընդունվել էր նախագահական ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի առաջադրման ժամկետից հինգ օր առաջ: Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 26-27-ը: Ընտրական հանձնաժողովը ապրիլի 21-ին պետք է ներկայացնի թեկնածուների ցանկը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսում զինվորականները տապալեցին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը և սկսեցին «Մուսուլման եղբայրների» զանգվածային ձերկաբակալությունները: Կազմակերպությունը որոշ ժամանակ անց հայտարարվեց ահաբեկչական և արգելվեց նրա գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում