ՕԵԿ-ի նիստը մեկնարկել է, ինտրիգներն էլ՝ ավելացել
Շուրջ մեկ ժամ առաջ մեկնարկել է ՕԵԿ քաղխորհրդի նիստը: Ինչպես հաղորդեց Panorama.am-ի թղթակիցը ՕԵԿ կենտրոնական գրասենյակից, նիստը մեկնարկել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գալուց անմիջապես հետո, սակայն լրագրողներին չի հաջողվել վերջինիցս ճշտել շրջանառվող լուրերի իսկությունը:
Նշենք, որ այսօր առավոտվանից շրջանառվում է, որ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը փորձեցինք ճշտել նաև մենք, սակայն բոլոր ՕԵԿ-ականների հեռախոսներն անջատված են:
Նշենք նաև, որ ըստ նախապես հայտարարվածի` ժամը 20.00-ին նիստից անմիջապես հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:
Նախորդիվ՝
ՕԵԿ-ական նախարարները լքե՞լ են կուսակցությունը. Մ.Շահգելդյանը հորդորեց սպասել