Բեռլուսկոնին կծառայի ծերանոցի տարեցներին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ստիպված է մեկ տարի աշխատել Միլանի ծերանոցներից մեկում: Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը դատապարտել է Ս.Բեռլուսկոնիին ֆինանսական մեքենայությունների համար և մեկ տարվա հանրօգուտ աշխատանքների պատիժ սահմանել 77-ամյա պաշտոնյային: Թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարելու նախկին վարչապետը՝ դեռ հայտնի չէ:
«Passion.ru» կայքը հաղորդում է, որ Բեռլուսկոնիից առգրավել են անձնագիրը, նա չի կարողանա լքել Լոմբարդիյան` մշտական բնակության իր վայրը: Որպես բացառություն նրան թույլ կտրվի երեքշաբթիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում մեկնել Հռոմ, բայց պայմանով, որ հինգշաբթի օրը մինչև ժամը 23.00-ն, կվերադառնա Միլան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին