Ն.Զոհրաբյան. Դեռ պարզ չի, կա՞ն համագործակցության եզրեր ՕԵԿ-ի հետ, թե ոչ
«Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում և «Օրինաց երկիրը» ինքն է որոշում իր քաղաքական քայլերի տրամաբանությունը: ՕԵԿ-ը որոշել է մաս չդառնալ իշխող կոալիցիայի և մենք դա ընդունում ենք ի գիտություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին` տեսնում է արդյոք ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այս պահին կդժվարանա ասել, թե ինչպիսին կլինի ուժի քաղաքական օրակարգը, չի պատրաստվում կանխատեսումներ անել, հատկապես, որ ինքն էլ դրա մասնագետը չէ:
«Կլինի իրենց հստակ քաղաքական օրակարգը այդ ժամանակ էլ պարզ կլինի` կան հնարավորություններ, համագործակցության եզրեր, թե ոչ: Այս պահին ես ուղղակի ձեռնպահ կմնամ որևէ կանխակալ մեկնաբանությունից»,- նշեց նա:
Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև այն հարցին, թե հնարավոր է, որ ՕԵԿ-ը տեղավորվի քառյակի ձևաչափում, առավել ևս, որ երեկվա ասուլիսում Հեղինե Բիշարյանը չբացառեց համագործակցությունն ընդդիմադիր հատվածի հետ մի շարք հարցերով, այդ թվում և վիճահարույց «կուտակայինի» մասով:
«Ամեն ինչ կախված է կուսակցության քաղաքական օրակարգից, այս պահին ես չգիտեմ, թե ՕԵԿ-ն ինչ օրակարգ է ձևավորելու: Երբ հստակ կլինի այն, այդ ժամանակ էլ պարզ կլինի` կա՞ն համագործակցության եզրեր թե ոչ: Տեսական դատողությունները իմ սիրած ժանրը չեն»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք նախօրեին ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստում որոշում կայացրեց մաս չկազմել կոալիցիայի, իսկ վերջինիս երեք նախարարները լքեցին կուսակցության շարքերը:
Նախորդիվ`
Replik.am. ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ
Ա.Բաղդասարյանին վարչապետ չնշանակե՞լն էր ՕԵԿ-ի նեղանալու պատճառը. Բիշարյանի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ