Եթե Պուտինը խեղդվելուց լինի կօգնի, արդյոք, նրան Օբաման
Հարցը` եթե Վլադիմիր Պուտինը խեղդվելուց լինի , ապա ինչ է կարծում, կօգնի՞ նրան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահի հետ «Ուղիղ կապին» ուղարկել էր վեցամյա մի աղջնակ: Ընդ որում հարցն ընթերցելիս Վ.Պուտինը նշեց, որ հարցադրում հնչեցնողը վեց տարեկան Ալբինան է, հարցն էլ տեղավորվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում.
«Այս տարիների ընթացքում բացի միջպետական, նաև անձնական հարաբերություններ են մեր մեջ ձևավորվել, թեև չէի ասի, որ դրանք տեղավորվում են ընկերականի մեջ: Ես, իհարկե, շատ կուզեի, որ ինձ հետ նման բան չպատահեր, բայց կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը բարոյական մարդ է և խիզախ ու կաներ դա»,- պատասխանեց փոքրիկ Ալբինային ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին