Սիրիայի ԱԳ փոխնախարար. Սիրիան կանգնած է ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ղեկավարվող պատերազմի առջև
Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը բրազիլական Folha de San Paulo թերթին տված հարցազրույցում նշել է, որ Սիրիան կանգնած է մի պատերազմի առջև, որը ղեկավարում են ԱՄՆ-ն և տարածաշրջանային ոչ ժողովրդավարական այնպիսի ուժեր, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իսրայելը, որոնք աջակցում են «Ալ-Կաիդա» և «Ջահբաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Նրա խոսքով, ճիշտ ժամանակն է, որ միջազգային հանրությունը հասկանա, որ պետք է վերագնահատել Սիրիայի դեպքերը և վստահել Սիրիա պետությանը, ոչ թե ահաբեկիչներին:
«ԱՄՆ-ն ցանկանում է այս պատերազմի միջոցով տեսնել Մերձավոր Արևելքի վերջին պետությանը, որը ձգտում է արաբա-իսրայելական հակամարտության արդար լուծմանը, և տարածաշրջանում դաշնակիցների փոփոխություն»,-ասել է փոխնախարարը:
Խոսելով Սիրիայում կռվող ահաբեկիչների մասին, Միկդադը նշել է, որ դրանք հանցագործներ են և մաքսանենգներ, որոնց կարելի է բերել Սաուդյան Արաբիայի միլիոնավոր դոլարներով:
«Նրանք ցանկանում են իրենց էմիրությունը հաստատել և ապրել անցյալում` աշխարհիկ Սիրիա պետության հաշվին, որը դարեր շարունակ տարածաշրջանի համար կայունացնող դեր է ունեցել»,-ավելացրել է սիրիացի դիվանագետը` շեշտելով, որ հակամարտության լուծման միայն ճանապարհը բանակցություններն են: