Կայսերիի «Էրջիյես» համալսարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը հերքող կոնֆերանս կազմակերպելու առաջարկը
Ստամբուլի համալսարանի գիտաշխատող Մեհմեթ Փերինչեքը ծրագրել էր 2014-ի ապրիլի 22-ին Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում կազմակերպել «Հայոց ցեղասպանությունը` իմպերիալիստական սուտ» խորագրով կոնֆերանս: Բայց ինչպես հայտնում է թուրքական «Օդա TV» լրատվականը, խնդրով զբաղվող համալսարանի համապատասխան հանձնաժողովը մերժվել էր նման կոնֆերանսի անցկացումը:
Մերժման արժանացած Փերինչեքը դատապարտել է այդ որոշումը և «Էրջիյես» համալսարանի համար խիստ ամոթաբեր համարել: Ըստ նրա` ապրիլքսանչորսին ընդառաջ Թուրքիայի համար շատ կարևոր էր, որպեսզի Կայսերիում նման կոնֆերանս կազմակերպվի ու բնակիչներին իրազեկվի պատմական ճշմարտության մասին:
Փերինչեքը այդ մերժումը համարել է որպես քաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշում: Հեգնել է մերժման տակ ստորագրած համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչների և ցածր գնահատել նրանց գիտական գործութնեությունը:
Փերինչեքը դժկամորեն ընդգծել է, որ «հայկական մամուլում «Էրջիյես» համալսարանի մասին դրական գնահատականներ են հնչում, ներկայացվում է որպես հեղինակավոր բուհ` մասնավորապես նշելով «panorama.am» կայքի անունը:
«Հայկական մամուլը տոնական հրճվանքի մեջ էր, երբ ես կալանավորված էի, իսկ երբ ինձ ազատ արձակեցին, տխրել էր»,- դժգոհել է Փերինչեքը:
Նշենք, որ տխրահռչակ Մեհմեթ Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար դատապարտված, իսկ այնուհետև Եվրադատարանի կողմից արդարացված Թուրքիայի «Բանվորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի որդին է: Մեհմեթը մինչև ձերբակալվելը պետական կրթաթոշակով գործուղվել էր Մոսկվա և հետազոտում էր ռուսական արխիվները` փորձելով ցեղասպանությունը հերքով փաստեր հայտնաբերել: Նա հոր հետ միասին դատապարտվել էր «խորքային պետության» անդամ լինելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ