Բրահիմին Սիրիայի հակամարտող կողմերին կոչ արել վերսկսել ընդհատված բանակցությունները
Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ափսոսաքն է հայտնել, որ շրջափակված Հոմսի վերաբերյալ բանակցությունները ընդհատվել են: Բանակցություններին մասնակցում էին Սիրիայի իշխանությունների ու «Բանակցային հանձնաժողովի» ներկայացուցիչները` Հոմսի հին քաղաքում շրջափակված քաղաքացիներն ու զինվորականները, ինչպես նաև մոտակա Ալ-Վաեր շրջանի բնակիչները: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Բրահիմիի խոսքով, այս բանակցային գործընթացին մեծ հետաքրքրությամբ և հույսով հետևում էին Սիրիայում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում և աշխարհում:
«Ես խորը ափսոսանք եմ հայտնում, որ այն պահին, երբ լրիվ իրական է համընդհանուր համաձայնությունը, բանակցությունները ընդհատվեցին, իսկ բռնությունները նոր թափ ստացան»,-հայտարարել է հատուկ ներկայացուցիչը` անհանգստություն հայտնելով, որ Հոմսը, որի բնակչությունը վերջին երեք տարում ամենից շատն է տառապել, կրկին վերածվել է մահվան և ավերումների թատերաբեմի:
Բրահիմին ասել է, որ դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել վերջ դնել Հոմսի ողբերգությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ ու համաձայնությունը ստորագրել:
Հիշեցնենք, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հոմս քաղաքն արդեն երեք տարի է, ինչ շրջափակման մեջ է, իսկ բնակիչները զրկված են տարրական պայմաններից, այդ թվում և բժշկական օգնությունից: Բացի այդ, քաղաքը պարբերաբար ռմբակոծվում է: Հունվարին «Ժնև-2» բանակցությունների շրջանակում հակամատող կողմերին հաջողվեց համաձայնության գալ Հոմսում ժամանակավոր հրադադար հաստատելու և հումանիտար միջանցքները բացելու վերաբերյալ: Արդյունքում հումանիտար կազմակերպություններին հաջողվեց օգնություն ցուցաբերել և տարհանել քաղաքի բնակիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ