«The Economist». Կրկին Էրդողան VS դատավորներ
«The Economist» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Կրկին Էրդողան VS դատավորներ» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Թուրքիայի վարչապետ Էրդողանի ամենամեծ թշնամին գեներալները և դատավորներ էին, ովքեր ընդհանուր նպատակ ունեին՝ փորձել քաղաքականությունից հեռացնել Էրդողանին: Սակայն նրանք այդ հարցում ձախողվեցին:
Մարտի 30-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ գրանցելուց հետո, որում ԱԶԿ-ն ստացավ ձայների 45%, Էրդողանը կրկին դատավարների (ինչպես շատ թուրքերը են նշում ժողովրդավարության հետ) պայքարի մեջ մտավ:
Ապրիլի 11-ին, Սահմանադրական դատարանը բեկանել է օրինագծի այն մասերը, որի միջոցով կառավարությանը դատական համակարգի հարցում ավելի մեծ վերահսկողություն է ընձեռվում:
Էրդողանի քարոզարշավը ներառում էր սոցիալական կայքերի՝ Twitter-ի և Youtube-ի արգելափակումը, որի միջոցով Էրդողանի և նրա որդու գաղտնի խոսակցությունները տարածվեցին:
Դատարանը Twitter-ի վրայից արգելափակումը հանեց, և մուտքը վերականգնվեց: Էրդողանն իր բոլոր ձախողումների համար մեղադրում է իր նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ