Աշխարհում 18:40 18/04/2014

Արևմուտքն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի հարցում

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ուկրաինան նախօրեին՝ ապրիլի 17-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ընդունել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքից: 

Բանակացություններն անց են կացվել կողմերի արտգործնախարարների մակարդակով և տևել ավելի քան յոթ ժամ: Քառակողմ հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը և Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան:

Համատեղ ընդունված փաստաթղթում ասվում է, որ բոլոր կողմերը պարտավորվել են զերծ մնալ որևէ բռնություն գործադրելուց, ահաբեկումից կամ սադրիչ գործողություններից: Հանդիպման մասնակիցները վճռականորեն դատապարտել ու մերժել են ծայրահեղականության, ռասիզմի և կրոնական անհանդուրժողականության, այդ թվում՝ հակասեմիտիզմի որևէ դրսևորում:

Բոլոր անօրինական զինված խմբավորումները պետք է զինաթափվեն, բոլոր անօրինաբար գրավված շենքերը պետք է վերադարձվեն օրինական տերերին, ուկրաինական քաղաքներում բոլոր ապօրինի գրավված փողոցները, հրապարակները և այլ հասարակական վայրերը պետք է ազատվեն:

Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելությունը առաջնային դեր է խաղալու ուկրաինական իշխանություններին և տեղական համայնքներին աջակցելու հարցում՝ իրականացնելու այդ միջոցառումները, որոնք ուղղված են իրավիճակի լարվածության թուլացմանը մոտակա օրերին այնտեղ, որտեղ այն առավելագույնս անհրաժեշտ է: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը պարտավորվում են աջակցել այդ առաքելությանը, այդ թվում՝ դիտորդներ տրամադրելով:

Կողմերն ընդգծել են, որ Ուկրաինայում հայտարարված սահմանադրական բարեփոխումների գործընթացը կլինի համապարփակ, թափանցիկ և պատասխանատու: Այն ենթադրում է անհապաղ սկսել լայն ազգային երկխոսություն, որը հաշվի կառնի բոլոր տարածաշրջանների և Ուկրաինայի քաղաքական միավորումների շահերը, ինչպես նաև թույլ կտա հաշվի առնել հասարակական կարծիքն ու առաջարկվող բարեփոխումները:

Ռուսաստանի դիրքորոշումը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարևորել է ձեռք բերված համաձայնությունը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ուկրաինայում անհապաղ սկսել ազգային երկխոսություն սահմանադրական բարեփոխումների շրջանակում, որում պետք է ներգրավվեն Ուկրաինայի բոլոր տարածաշրջանները:

«Մեզ համար ամենակարևորը բանակցությունների մասնակիցների կողմից այն փաստի ընդունումն է, որ այս ճգնաժամը պետք է լուծեն իրենք՝ ուկրաինացիները: Ամենից առաջ դրանք վերաբերում են իրավիճակի սրությունը թուլացնելուն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը, և ամենակարևորը, Հարավ-Արևելքի այն տեսլականը, որն անպայման պետք է լինի նոր սահմանադրության մեջ: Առաջին հերթին դա ապակենտրոնացումն է, տարածաշրջանների լիազորությունների էական ընդլայնումը՝ ներառյալ սեփական օրենսդիր և գործադիր մարմինների ընտրության իրավունքը, ուկրաինական հասարակությունում ռուսաց լեզվի արժանի դերի ապահովումը»,- նշել է Լավրովը:

Պարզաբանելով, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումներ և տարածաշրջանների իրավունքներ ասելիս նկատի է առնվում Ուկրաինայի՝ դաշնային պետություն դառնալը, Լավրովը ասել է, թե չի օգտագործվել որևէ եզրույթ:

«Դա կարող է լինել դաշնություն, որում հաշվի են առնվում սուբյեկտների իրավունքները, կարող է լինել ֆորմալ ունիտար պետություն, որտեղ իշխանությունն այնքան է ապակենտրոնացված, որ որևէ այլ դաշնություն կարող է նախանձել»,- նշել է նա:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները Ղրիմի հետ բացարձակ կապ չունեն:

«Ղրիմը կատարել է իր ընտրությունը, մենք այն ճանաչել ենք և հարգանքով ենք վերաբերվել ղրիմցիների ճնշող մեծամասնության կարծիքին: Մենք ոչ մի ցանկություն չունենք զորքեր մտցնել Ուկրաինա՝ մեզ բարեկամ պետության տարածք, ուր ապրում է մեզ եղբայրական ժողովուրդը: Դա հակասում է Ռուսաստանի Դաշնության արմատական շահերին»,- շեշտել է Լավրովը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է պահպանի որևէ ռազմաքաղաքական դաշինքի չմիանալու իր կարգավիճակը, հակառակ դեպքում ճգնաժամը հաղթահարելու բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն:

ԱՄՆ-ի դիրքորոշումը

Բանակցություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է , որ առաջնահերթ խնդիրը Ուկրաինայում լարված իրավիճակի թուլացումն է: Նա դրական է գնահատել կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը, ապա կարևորել Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների զինաթափումը և գրավված շենքերի ազատումը: Քերին հատկապես ընդգծել է այդ հարցում Ռուսաստանի պատասխանատվությունը:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև Ուկրաինայում ազգային երկխոսություն սկսելու, հարավ-արևելյան տարածաշրջանների լիազորությունների մեծացման, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը խնդիրը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի առաջնորդները նշել են, որ նրանք պատրաստ են դիմել բոլոր քայլերին՝ բավարարելու ավելի մեծ ինքնավարություն, տեղական ինքնակառավարում և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն ստանալու տարածաշրջանների պահանջը: Ես խոսել եմ վարչապետ Յացենյուկի հետ, և նա վերահաստատել է իր և կառավարության պատասխանատվությունը՝ անցկացնելու իրական, համապարփակ և տարածաշրջանների մասնակցությամբ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների գործընթաց»,- հայտարարել է Ջոն Քերին:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այլապես ԱՄՆ-ին այլ ելք չի մնա, քան լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Միաժամանակ նա հավանական է համարել Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցները մեղմելը, եթե ամբողջությամբ կատարվեն համաձայնագրի պահանջները:

Պատասխանելով Ղրիմի վերաբերյալ հարցին՝ Քերին ընդգծել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալը անօրինական է, հակասում է Ուկրաինայի սահմանադրությանն ու միջազգային իրավունքին, սակայն դա այլ խնդիր է:

«Կողմերը հանդիպել են քննարկելու ոչ թե Ղրիմի հարցը, այլ Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու, բռնությունները դադարեցնելու խնդիրը, նվազեցնելու լիակատար մեկուսացման ներուժը, և մենք հույս ունենք, որ հնարավորություն է բացվել հասնելու այդ ամենին»,- ասել է Ջոն Քերին:

Եվրամիության դիրքորոշումը

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը քառակողմ բանակցությունները որակել է շատ անկեղծ և կառուցողական:  Նա ընդգծել է Ուկրաինայում լարվածության թուլացման ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության դերը, որը պետք է աջակցի ուկրաինական իշխանություններին և տեղի համայնքներին ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում:

«Մենք ողջունում ենք Ուկրաինայի հանձնառությունն անցկացնել տարածաշրջանների նեգրավվածությամբ թափանցիկ սահմանադրական բարեփոխումներ: Մայիսի 25-ի ազատ և արդար նախագահական ընտրությունները, ինչպես և սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը լավագույն ճանապարհն են ուկրաինական ժողովրդի կամարտահայտության համար: Նախկինի նման մենք հարգում ենք Ուկրաինայի միասնականությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Էշթոնը:

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինայում տնտեսական, ֆինանսական և քաղաքական կայունության հաստատմանը, ապա տեղեկացրել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին և ընդունել ռուսական գազի մատակարարման անվտանգության հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններ սկսելու առաջարկը:

Ուկրաինայի դիրքորոշումը

Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան հայտարարել է , որ Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի հարավ-արևելքում սրված իրավիճակի թուլացման հարցում  իր աջակցությունը ցուցաբերել:

«Այդ հայտարարությունը յուրահատուկ թեստ է, որ ցույց է տալիս, թե որքանով է հավատարիմ առաջին հերթին Ռուսաստանը իր ցանկություններում և որոշումներում աջակցել Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի լարվածության թուլացման հարցում»,- ասել է նա:

Դեշիցան փաստել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կան հակասություններ որևէ ռազմաքաղաքական դաշինքի չմիանալու Ուկրաինայի կարգավիճակի շուրջ, ինչպես նաև այն հարցում, թե որոնք են Ուկրիանայում ստեղծված ճգնաժամի պատճառները:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան ամբողջությամբ կկատարի Ժնևյան համաձայնությունները և արդեն իսկ հրամանագիր է ստորագրել մինչև 2014թ.-ի հոկտեմբեր քննարկել երկրում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցը: 

Այսպիսով Ժնևյան հանդիպումը կարծես թե շրջադարձային նշանակություն կունենա Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին: Երկրում սահմանադրական բարեփոխումները առանցքային այն հարցն է, որը կողմերը համարել են ճգնաժամի լուծման ուղի: Իրադարձությունների հետագա ընթացքը պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես կողմերը կկատարեն ստանձնած բոլոր պարտավորությունները:

Տիգրան Խաչատրյան

Շարքի այլ հրապարակումներ՝

 Ուկրաինայի երկընտրանքը. դաշնային պետությո՞ւն, թե՞ քաղաքացիական պատերազմ

Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կանգնած են նոր գազային պատերազմի շեմին

Ուկրաինայում նախագահական ընտրություններ. Տիմոշենկոն, օլիգարխները և ծայրահեղ ազգայնականները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}