Գագիկ Մելիքյանը վերադառնում է ԱԺ
«Այո, մտադիր եմ մանդատը վերցնել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, ով, հիշեցնենք, Ազգային Ժողովի նախորդ գումարմանը եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Նախկին պատգամավորից հետաքրքրվեցինք` շրջանառվում է նաև, որ իրեն հնարավոր է նշանակեն Տավուշի մարզպետի պաշտոնում:
«Ես նման բան չեմ լսել»,- արձագանքեց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի կառավարությունում պաշտոն ստանալուց հետո նրան ԱԺ-ում, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, կփոխարինի հենց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: