Ֆրանսուա Օլանդը ծագած սկանդալի պատճառով ստիպված է եղել պաշտոնաթող անել իր թիմակիցներից մեկին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծագած սկանդալի պատճառով ստիպված է եղել պաշտոնաթող անել իր ամենամտերիմ խորհրդականներից մեկին` Ելիսեյան պալատում հասարակայնության հետ կապերի վարչությունը գլխավորող Ակիլինո Մորելին: Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Մորելը Օլանդի աջ ձեռքն էր 2012 թ. ընտրություններին և ղեկավարում էր նրա նախընտրական արշավը: Ելիսեյան պալատ տեղափոխվելուց հետո Մորելը զբաղվել է նաև երկրի ղեկավարի ելույթների տեքստերով:
«Մեդիաապարատ» գործակալության կողմից անցկացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մորելը առողջապահության համակարգում աշխատելու տարիներին զբաղվել է խոշորագույն դեղագործական ընկերությունների շահերի լոբբինգով:
Պաշտոնյան մեղադրվում է նաև ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու մեջ:
Հատկանշական է, որ ծագած սկանդալն այնքան մեծ աղմուկ է բարձրացրել, որ իշխող կուսակցությունը ստիպված է եղել նույնիսկ մինչև պաշտոնական հետաքննության մեկնարկը պաշտոնից հեռացնել անել Մորելին:
Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության ղեկավար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսը հստակ հասկացրել է, որ նախագահի խորհրդականին անձամբ ինքը և իր կուսակցության անդամները «պաշտպանել չեն պատրաստվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում