ՕԵԿ-ին հանեցին կոալիցիայից, ոչ թե դուրս եկավ. Արշակ Սադոյան (տեսանյութ)
«ՕԵԿ-ը որոշե ՞ց դուրս գալ կոալիցիայից, թե՞ նրան ստիպեցին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին, նման հարցադրումով իր խոսքը սկսեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:
Ըստ Սադոյանի` Հայաստանում «տղայական» հարաբերություններ կան նաև իշխանական ոլորտում. «Տվյալ դեպքում ինձ թվում է ՕԵԿ-ին հանեցին կոալիցիայից, ոչ թե դուրս եկավ»:
Նախկին պատգամավորը նաև տեսակետ հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանը կարող է օգտվել նաև ստեղծված իրավիճակից և իրեն հանելն օգտագործել դիրքերն այլ կերպ ամրապնդելու համար:
Մանրամասները` տեսանյութում: