ԱՄՆ-ն մի քանի օր է տվել Ռուսաստանին՝ Ուկրաինայից զինված խմբավորումները դուրս բերելու համար
Ռուսաստանն ունի մի քանի օր, որպեսզի դուրս բերի Ուկրաինայի արևելյան շրջաններից ռուսամետ զինված խմբավորումները: Այս մասին «Ցենզոր» ուկրաինական լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռեյսը:
«Մենք ակնկալում ենք և կհետևենք, թե արդյոք Ռուսաստանը կվերահաստատի իր պարտավորությունները՝ գործի դնելով իր մեծ ազդեցությունը՝ զսպելու և դուրս հանելու անկանոն զինված խմբավորումներին գրավված շենքերից և օկուպացված տարածքներից»,- նշել է Ռեյսը:
Օբամայի խորհրդականի խոսքով՝ եթե դրական արդյունքներ չլինեն, ապա ԱՄՆ վարչակազմը նոր մակարդակի պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ:
Նախորդող՝
Արևմուտքն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի հարցում