Սիրիայի հայ համայնքի մեծամասնությունն ավելի շատ աջակցելու է կառավարական ուժերին. արաբագետ (տեսանյութ)
Հստակ ժամանակահատված նշված չէ, բայց ենթադրաբար Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիս-հուլիս ամիսներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
«Այսօրվանից սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս պահին որևէ թեկնածու դեռ չի առաջադրվել»,- հայտնեց արաբագետը՝ ավելացնելով, թե իր ունեցած տեղեկություններով՝ ընդդիմությունը փորձում է բոյկոտել ընտրությունները՝ ասելով, թե դրանք Սիրիայում ոչ մի իրավիճակ չեն փոխելու:
Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի վերաբերմունքին ընտրություններին` բանախոսը նշեց, որ մեծամասնությունը փորձելու է պահպանել իր չեզոքությունը և ավելի շատ աջակցելու է կառավարական ուժերին:
«Այնտեղ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում, այդ շրջաններում համեմատաբար կարգուկանոն գոյություն ունի և հայերի անվտանգությունն ապահովված է»,-ասաց Հայկ Քոչարյանը:
Ըստ նրա` հայ համայնքում կան մարդիկ, ովքեր գաղափարական սկզբունքներից ելնելով աջակցում են ընդդիմությանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: