ՌԴ նախագահի մամուլի քարտուղար. Երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առաջին պլան է մղվում
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առաջին պլան է մղվում այն իրավիճակում, երբ դադարում է գործել միջազգային իրավունքը և վրա է հասնում քաոսը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կա հակադրությունների միասնականություն, ինչպիսին են սահմանների, պետության տարածքային և քաղաքական ամբողջականության անխախտելիությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այդ հակադրություններն անխախտելի են մինչև այն ժամանակ, քանի դեռ պահպանվում է միջազգային իրավունքը, քանի դեռ վրա չի հասնում ծայրահեղ իրավիճակ` մի իրավիճակ, քանի դեռ պետությունը գոյություն ունի` որպես պետություն»,- նշել է Պեսկովը:
Նրա համոզմամբ` երբ պետությունը դուրս է գալիս միջազգային իրավունքի շրջանակից, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում, այսինքն` զինված հեղաշրջման փուլ է մտնում, պետության տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միասնականությունը փլուզվում է:
«Առաջին պլան է մղվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ մարդիկ այդ ժամանակ հետևում են ինքնապաշտպանության սովորական բնազդին, երբ առկա է քաոսի սպառնալիք»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ամիսներ տևած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որոնք ուղեկցվել են արյունալի բախումներով և մոտ 100 զոհերով,Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե: Ղրիմի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան