Ցեղասպանության ճանաչում. Միլոնովը որոշել է շարունակել Ստարավոյտովայի սկսած գործը
ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը որոշել է շարունակել Պետդումայի նախկին պատգամավոր Գալինա Վասիլևնա Ստարավոյտովայի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացրած գործը: Այս մասին տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Միլոնովը եղել է Ստարավոյտովայի օգնականը:
«Հաջորդ տարի հոբելյանական է. Հաղթանակի 70-րդ տարին: Սակայն 20-րդ դարը անբաժան չէ ողբերգություններից, դրանց մասին պետք է հիշել և վերլուծություններ կատարել»,-նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը առաջարկում էր Սանկտ Պետերբուրգում օրինականացնել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը:
Բարոյականության հարցում պաշտպանական նախաձեռնություններով հայտնի պատգամավորը Սանկտ Պետերբուրգի խորհրդարան է ներկայացրել երկու օրինագծեր` առաջարկելով ապրիլի 24-ը և հունվարի 27-ը զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարել:
Պատգամավորը հիշեցրել է, որ մոտ 100 տարի առաջ՝ 1915թ-ին, Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի մասսայաբար ոչնչացումը, որի արդյուքնում սպանվել են 1.5 միլիոն հայեր:
Երկրորդ օրինագծի վերաբերյալ էլ նա հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հրեաների ջարդերն ու կոտորածները տեղի են ունեցել Լենինգրադի հարևանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին