Թուրք մտավորական. «Էրդողանը փորձում է տառապանքների միջև հավասարության նշան դնել, այդպես չի լինի»
Թուրք գիտնական, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, ով նաև «Ներողություն ենք խնդրում» արշավի նախաձեռնողներից է, անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին: Օրանը Էրդողանի հայտարարությունը անվանել է կարևոր, բայց ոչ բավարար:
Գրողն առանձնացրել է հայտարարության մեջ Էրդողանի ընդգծած ուղերձները.
1. «Օսմանյան կայսրության քաղաքացին տառապել է, ինչպես և բոլորը»,- մեջբերելով վարչապետի խոսքերը՝ Օրանը, նշում է, որ ճիշտ չէ հավասարություն դնել տառապանքների միջև: Քանի որ օսմանյան մյուս քաղաքացիները սպանվել են պատերազմում թշնամու կողմից: Մինչդեռ հայերը 1915-ին սպանվել են սեփական պետության կողմից: « Այս տեսանկյունից վարչապետը և՛ ասում է՝ տառապանքները մրցակցության մեջ չդնենք, և՛ փորձում է հավասարության նշան դնել: Այդպես չի լինի»,- ըստ «Դեմոկրատ հաբեր» լրատվականի` գրում է Օրանը:
2. «Համատեղ պատմության հանձնաժողով ստեղծելու կոչը դեռ ակտուալ է»:
Այս միտքը մեկնաբանելիս Օրանը գրում է, որ ժխտողականությունից սկսեցին, նույնիսկ ասում էին, թե իրենց են սպանել, հետո հասկացան, որ այն անհեթեթություն է: Օրանը խորհուրդ է տվել հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել: Մինչդեռ թուրքերը չեն վավերացրել ու նետել են «աղբարկղ»:
3. «Արխիվները բացել ենք, թող գան»:
Այս ուղերձի մասին Օրանը պարզապես նշել է, որ արխիվների բացման մասի խոսում են հիմա, երբ դրանք մաքրվել են: Օրանը ուշադրություն է հրավիրել, որ դեռևս բաց չեն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվները, որն ավելի կարևոր է:
Օրանը վերջում հավելում է. «Պարոն վարչապետի առաջին անգամ կատարած քայլը դրական է, սակայն այդ մարդկանց վիշտը այնքան մեծ է, որ այս ցավալի խուսափոխական նախադասություններով հնարավոր չէ մխիթարել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան