Լավրով. Ռուսաստանի քաղաքացիների դեմ հարձակումը՝ հարձակում է Ռուսաստանի դեմ
Ռուսաստանի զինված ուժերը պետք է լիովին պատրաստ լինեն գործել երկրի քաղաքացիների շահերի որևէ սպառնալիքի դեպքում: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե մեզ վրա հարձակվեն, մենք, անկասկած, կպատասխանենք: Եթե մեր օրինական շահերի, ռուսաստանցիների շահերի դեմ ուղղակի հարձակում լինի, ինչպես դա տեղի ունեցած օգոստոսին Հարավային Օսեթիայում, չեմ տեսնում այլ հնարավորություն, բացի միջազգային իրավունքին լիովին համահունչ պատասխանելը: Ռուսաստանի քաղաքացիների դեմ հարձակումը՝ հարձակում է Ռուսաստանի դեմ»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը երբեք չի հերքել, որ սահմանին տեղակայվել են լրացուցիչ զորքեր: Նրա խոսքով, դա արվել ճիշտ այնպես, ինչպես ուկրաինական իշխանություններն են առաջ բերել զորքերը Ռուսաստանի հետ սահմանին, որոնք տեղակայվել են արևելյան և հարավային տարածաշրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ