Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջագայությունը ասիական երկրներ
Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկշաբաթյա արտերկրյա շրջագայությունը դեպի ասիական պետություններ` Ճապոնիա, Մալազիա, Ֆիլիպիններ և Հարավային Կորեա: Հայտնում է BBC-ն:
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ այցն ուղղված է տնտեսական համագործակցության խնդիրներին:
BBC-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Հյուսիսային Կորեայի միջուկային ակտիվացման շուրջ գործողությունները ևս:
Տուրնեի շրջանակներում նախագահ Օբաման առաջինը կայցելի Ճապոնիա այնուհետև Մալազիա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահներից վերջին անգամ Ճապոնիա է այցելել Բիլլ Քլինթոնը 1996 թվականին: Իսկ վերջին 50 տարիների ընթացքում Մալազիա առաջին անգամն է որ այցելում է ԱՄՆ առաջին դեմքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին