«ՖԱԹՀ»-ը և «ՀԱՄԱՍ»-ը միասնական կառավարություն կձևավորեն
Պաղեստինյան մրցակցող «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումները պայմանավորվել են հինգ շաբաթվա ընթացքում ձևավորել ընդհանուր կառավարություն և համաձայնեցրել են այլ քայլեր, որոնք ուղղված են վերջ տալու կործանարար հակամարտությանը ու վերականգնել քաղաքական համակարգի ամբողջականությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրին:
Ըստ տեղեկատվության, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 22-ի գիշերը Գազայի հատվածում: Պատվիրակությունները եկել են «սկզբունքային փոխհամաձայնության», իսկ այժմ մտադիր են մշակել ձեռք բերած համաձայնությունների մանրամասները:
«Մենք պայմանավորվել են 5 շաբաթվա ընթացքում միասնական կառավարության ստեղծման շուրջ: Քննարկվելու են այն հարցեր, թե ով է ղեկավարելու այն և ովքեր են մտնելու նրա կազմի մեջ»,-գործակալությանն հայտնել է զրուցակիցը:
Կողմերը նաև պայմանավորվել են, որ վեց ամսվա ընթացքում Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբբասը հրաման կստորագրի խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են բարեփոխել Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը իսլամիստական խմբակցություններին ներգրավելու միջոցով:
Նշենք, որ «ՖԱԹՀ»-ը կառավարում է Հորդանան գետի արևմտյան ափում` ունենալով միջազգային ճանաչում և աջակցություն, մինչդեռ «ՀԱՄԱՍ»-ը, որը Իսրայելում և Արևմուտքի որոշ երկրներում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, 2007 թվականից ի վեր կառավարում է Գազայի հատվածը և ունի այլընտրանքային կառավարություն: Այս խմբակցությունները նմանատիպ համաձայնություններ կնքել էին նաև նախկինում, սակայն ոչ մի անգամ չեն կարողացել դրանք իրագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց