Սոցհարցում. Ուկրաինայի նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոն կհաղթի առաջին փուլում
Ուկրաինայի նախագահական ընտրություններում, որը տեղի է ունենալու մայիսի 25-ին, ուկրաինացիների 32,9%-ը պատրաստ է քվեարկել նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի օգտին: Երկրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ում օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացիների 9,5%-ը: Այս մասին «Зеркало Недели» պարբերականի փոխանցմամբ, վկայում են ուկրաինական չորս սոցիոլոգիական ինստիտուտների իրականացրած հարցումների արդյունքները:
Հարցումների համաձայն՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջին երկու հավակնորդներին հաջորդում են Սերգեյ Տիգիպկոն՝ 5,1%, Միխայիլ Դոբկինը՝ 4,2%, Պյոտր Սիմոնենկոն՝ 4%, Անատոլի Գրիցենկոն՝ 3,4%, Օլգա Լյաշկոն՝ 3,2%, Օլգա Բոգոմոլեցը՝ 2,5%, Օլեգ Տյագնիբոկը՝ 1,4%, Օլեգ Ցարևը՝ 0,8%, Դմիտրի Յարոշը՝ 0,7%, Նատալիա Կորոլևսկայան՝ 0,2%:
Հարցվածների մոտ 22%-ը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ում օգտին կքվեարկի կամ չի մասնակցի քվեարկությանը: 9%-ը պատրաստ է քվեարկել բոլորին դեմ: Նրանց շրջանում, ովքեր մտադիր են մասնակցել նախագահական ընտրությունների քվեարկությանը, ապա այսօրվա դրությամբ ընտրությունների արդյունքները այպիսին կլինեին. Պյոտր Պորոշենկո՝ 48,4%, Յուլիա Տիմոշենկո՝ 14%, Սերգեյ Տիգիպկո՝ 7,4%, Միխայիլ Դոպկին՝ 6%, Պյոտր Սիմոնենկո՝ 5,6%:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 23 թեկնածու, ովքեր կմասնակցեն նախագահական ընտրարշավին: 7 թեկնածու առաջադրվել են կուսակցությունների կողմից, իսկ 16-ն՝ ինքնառաջադրվել:
Բոլոր սոցհարցումների համաձայն՝ նախագահի աթոռի համար հիմնական պայքարն ընթանալու է օլիգարխ Պյոտր Պորոշենկոյի և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջև:
Նախորդող՝
Ուկրաինայում նախագահական ընտրություններ. Տիմոշենկոն, օլիգարխները և ծայրահեղ ազգայնականները
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ