Թուրք ընդդիմադիր լիդեր. «Էրդողանը փորձել է հաճոյանալ հայկական սփյուռքին»
Թուրքիայի ընդդիմադիր գործիչները շարունակում են քննադատել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախօրեին հղած ցավակցական ուղերձը: Մասնավորապես Դևլեթ Բահչելին, ով ղեկավարում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, կարծիք է հայտնել, որ իր այդ քայլով Էրդողանը նպաստել է ցեղասպանության շուրջ կառուցվող հակաթուրքական քարոզչությանը:
«Էրդողանը փորձել է հաճոյանալ հայկական սփյուռքին, հայկական լոբբիստական ուժերին դուր գալու մրցավաքի մեջ է մտել: Ակնհայտ է, որ նրա ուղերձը լի է թուրք ազգի և Թուրքիայի պատմության իրողություններից շատ հեռու, կոսմոպոլիտ և անհիմն արտահայտություններով»,- ըստ «Հաբերքենթի» լրատվական կայքի` ասել է Բահչելին:
Վերջինս նաև նշել է, որ իր ուղերձով թուրք ժողովրդին նսեմացրած և հանցագործ դարձրած Էրդողանը ինչ էլ անի, միևնույն է, նախագահ չի դառնալու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին