Դավութօղլուն մեկնաբանել է Էրդողանի ցավակցական ուղերձը` այն որակելով որպես կոչ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձը, այն որակել է որպես կոչ:
Դավութօղլուն փորձել է վստահեցնել, որ Թուրքիան որևէ ճնշման տակ երբևէ քաղաքական հայտարարությունի չի անի և Էրդողանի հայտարարությունն էլ կարգավորման գործընթացի մի մաս է ու բնավ իրավիճակային չէ:
«Այս հայտարարությունն իրենից մի կոչ է ներկայացնում: Ինչպես մենք ենք հայերի վիշտը կիսելու մոտեցում որդեգրել, այնպես էլ հույս ունենք, որ նման կերպ կվարվեն բոլոր կողմերը: Դա թույլ կտա վերջ դնել պատմական դեպքերի շուրջ առկա կոնֆլիկտին: Հույս ունենք, որ մեր կոչն արձագանք կստանա»,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է թուրքական «Ջիհան» լրատական գործակալությունը: