«Թուրքական կողմը պարզապես հերթական անգամ հնչեցեց Ցեղասպանության վերաբերյալ իր «պաշտոնական տեսակետը»»
«Թուրքական կողմը պարզապես հերթական անգամ հնչեցեց Ցեղասպանության վերաբերյալ իր «պաշտոնական տեսակետը», ոչ ավելին»,-մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությունը, panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Կրկնվեց այն թեզը, որ վերջին տարիներին թուրքական կողմը առաջ է քաշում, առ այն, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը պարզելու համար պետք է ստեղծել հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով որը և իբր պետք է պարզի, թե ինչ է եղել: Այսինքն` այստեղ ընդամենը խտացված ձևով ներկայացվեց Ցեղասպանության վերաբերյալ թուրքական կեղծարար մատեցումը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այս անգամ ընտրվեց արտահայտմասն այս «յուօրինակ» ձևը: Սա ընդամենը փորձ էր ազդել այն մարդկանց վրա, որոնք լավ ծանոթ չեն գործի էությանը և իհարկե պատիվ չի բերում թուրքական պետությանը: Այս առումով թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունը պետք է զգույշ լինենք և տուրք չտանք Թուրքիայի կողմից հրամցվող կեղծիքներին»,- հավելեց բանախոսը:
Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` հայտարարությունը առաջին հերթին կապված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:
«Սա Ցեղասպանության վերաբերյալ վարչապետի մակարդակով առաջին հայտարարություն էր Թուրքիային պատմության ընթացքում: Այն, իմ խորին համոզմամբ, կապված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ և իրականացվել է միջազգային հարության կոշտ վերաբերումքը մեղմելու նպատակով: Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այն նույնպես բավական հետաքրքիր է: Մի կողմից` Էրդողանը չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզերից, իսկ մյուս կողմից` ցանվակցություն է հայտնել: Լիովին անընդունելի է նաև նահատակված հայերի և թուրքերի միջև հավասարության նշան դնելը»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:
Նախորդիվ`
Հայկ Դեմոյանի արձագանքը Էրդողանի ուղերձին. «Դուք, առաջին հերթին, փորձում եք մոլորեցնել թուրք երիտասարդությանը»