«Հայկական կողմը պարզապես կոչ է անում Թուրքիային` ետ կանգնել իր կողմից որդեգրված քաղաքականությունից»
«Հայկական կողմը պարզապես կոչ է անում Թուրքիային ետ կանգնել իր կողմից որդեգրված քաղաքականությունից և մեկ անգամ ևս մտածել այն մասին, թե ինչ է անում»,- մեկնաբանելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այսօր տեղի է ունենում երկակի անարդարացի գործընթաց: Մի կողմից` Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա` օգտվելով այն հանգամանքից, որ մեր երկիրը չունի ելք դեպի ծով: Թուրքիան հրաժարվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ և փակ է պահում սահմանը: Սա արդեն ոչ թե պատմական իրականության կեղծիք է, այլ միջազգային հարաբերություններում հարևան երկրի նկատմամբ բացահայտ ճնշման քաղաքականություն»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, ՀՀ նախագահի ուղերձը հերթական անգամ ի ցույց է դնում այն իրողությունը, որ Հայաստանը քաղաքակիթ աշխարհի մի մասն է:
«Նախագահի հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում այն իրողությունը, որ Հայաստանը քաղաքակիթ աշխարհի մի մասն է և, չունի Թուրքիայի նկատմամբ հատուկ թշանամություն և միայն Թուրքայի կառուցողական դիրքորշումից է կախված բնականոն հարաբերությունների հաստատումը: Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը փաստում է, որ շարունելու է աջակցել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ