Ոչ միայն Հայաստանի, այլև առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել ցեղասպանությունը. Շարմազանով
Հայոց ցեղասպանության դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային անկյունաքարերից մեկն է: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:
«Կարծում եմ` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել Ցեղասպանությունը», -հավելեց նա:
Շարմազանովի խոսքով, ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ:
«Համոզված եմ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք բոլորս` ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է բոլորը միավորվեն և պայքարեն այս մեծ ոճրի դեմ», - նկատեց ԱԺ պաշտոնյան:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան