ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Հայաստանի նախագահը քաղաքական հեռատեսություն ցուցաբերեց
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, ով քաղաքական հեռատեսություն ցուցաբերեց՝ անձամբ նախաձեռնելով երկխոսությունը Թուրքիայի հետ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա նշեց, որ թեև հայ-թուրքական արձանագրություններն այժմ սառեցված են, բայց հավատում է որ ժամանակի խնդիր է:
Դեսպանի դիտարկմամբ, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու միակ ճանապարահը բանակցություններն են, երկխոսությունը: