Այս կառավարությունը 1.5 տոկոսանոց է. Հեղինե Բիշարյան (տեսանյութ)
«Օրինաց երկիր» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովում կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը կառավարության ծրագրի վերաբերյալ:
Նրա համար անհասկանալի է, թե ինչու փոխվեց կառավարությունը, քանզի նոր կառավարության ներկայացրած ծրագրում էական տարբերություն չկա:
«Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի, որտեղ ավելի ռիսկային տոկոսներ էին ամրագրված` 5-7 տոկոս տնտեսական աճ, իհարկե, կատարվեց 3.5-ը: Տարբերությունը նախկին կառավարության հետ, այս կառավարությունը 1.5 տոկոսանոց է, քանի որ խոստացել եք 5 տոկոս աճ, հետևաբար ինչ իմաստ ուներ այդ փոփոխությունը», -հայտարարեց տիկին Բիշարյանը:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում