Սահմաններին իրավիճակը կայուն լարված է և դա նորություն չէ. Ս.Օհանյան
«Այն, որ սահմաններին իրավիճակը կայուն լարված է, նորություն չէ մեզ համար: Հակառակորդի կողմից անընդհատ հրադադարի ռեժիմի խախտումները ևս մեզ համար նորություն չեն»,- Ազգային Ժողովում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հաճախակիացած միջադեպերին և լարված իրավիճակին:
Նախարարի համոզմամբ հասարկությունը պետք է հասկանա ու համակերպվի այն իրավիճակի հետ, որ քանի մենք ունենք չկարգավորված հակամարտության խնդիր, պետք է հակառակորդի ռազմատենչ եռանդին հակադարձենք կանխարգելիչ ու հակագործողություններով: Իսկ խնդրի լուծման համար, ըստ նախարարի, պետք է վստահության մթնորոլրտ ձևավորվի, ինչի համար նաև պետք է զերծ մնալդիպուկահարների կրացներից:
«Հրադադարի ռեժիմը պետք է պահպահնվի, պետք է կանխվեն դիվերսիոն հարձակումները: Հայկական կողմն այս ամենին պատրաստ է և այդ մասին բազմիցս հայտարարել է միջազգային կառույցներին: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ ինժեներական կառույցների, դիտարկման, հայտնաբերման և խոցման միջոցներով մենք կարող ենք ոչ միայն հակազդել, այլև` կանխարգելել: Վստահեցնում եմ, որ Զինված ուժերի հրամանատարությունն այդ ամենը տեղերում իրականացնում է»,- հավելեց Սեյրան Օհանյանը: