Գալուստ Սահակյանը ներկա կգտնվի Շևարդնաձեի հուղարկավորության արարողությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 13-ին ներկա կլինի Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորության արարողությանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, արդարադատության նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին