Ազգային Ժողովը ստացել է 1194 նամակ
2014 թ. 2-րդ եռամսյակում ընդունվել, գրանցվել և ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 272 նամակ, փոխնախագահներին` 63 նամակ: ԱԺ նախագահը և փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 570 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 269 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովին է հանձնվել 20 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: